ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեքսիկական ԶԼՄ-ները հաղորդել են Գարսիա Մարկեսի մահվան պատճառը

Մեքսիկական ԶԼՄ-ները հաղորդել են Գարսիա Մարկեսի մահվան պատճառը
19.04.2014 | 13:17

Գաբրիել Գարսիա Մարկեսի մահը առաջացել է երիկամային անբավարարության և դրան հաջորդած շնչառական հիվանդության պատճառով: Այս մասին հաղորդում են մեքսիկական ԶԼՄ-ները: «Մահվան պատճառ է դարձել երիկամային անբավարարությունը և դրան հաջորդած շնչառական հիվանդությունը, որը հանգեցրել է կոլապսի (սուր անոթային անբավարարության, որն ուղեկցվում է արյան ճնշման անկմամբ)»,-հաղորդել է caracol.com-ը:

Հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է հինգշաբթի` 87 տարեկան հասակում` Մեխիկո քաղաքում, ուր ապրում էր ավելի քան 50 տարի: Մի քանի օր առաջ նա դուրս էր գրվել հիվանդանոցից, որտեղ մեկ շաբաթից ավելի հակաբիոտիկային բուժում էր ընդունել: Գարսիա Մարկեսը հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի վարակի և օրգանիզմի ջրազրկման պատճառով:

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ